«Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումներն ամփոփվել են երաժշտական արվեստի վարպետության դասով

20 Նոյեմբերի 2025

«Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումներն ամփոփվել են երաժշտական արվեստի վարպետության դասով։

Դասընթացն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու երաժշտության ստեղծման պատմությանը, ոլորտի արդի միտումներին և առկա մարտահրավերներին։

Բանախոսությունը վարել են Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ստեղծագործական խմբի ղեկավար, «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը և Ռոման քաղաքի Դուդուկի և կովկասյան երաժշտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դուդուկահար Լևոն Չատիկյանը։

Բանախոսներն էին՝

  • օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը,
  • Մարսելի «Սահակ Մեսրոպ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, մշակույթի կենտրոնի ղեկավար Գարիկ Քյուրքչյանը,
  • ձայնային պրոդյուսեր, ձայնագրությունների արխիվագետ, «Analog Armenia» նախագծի հիմնադիր Օլիվիա Մելքոնյանը,
  • «իԳործ» ծրագրի մասնակից, «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից, Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​բաժնի ղեկավար, գեղարվեստական ​​ծրագրերի համակարգող Տաթև Եղիազարյանը ,
  • Վիեննայի Երաժշտական ակադեմիայի և Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ Նարե Արղամանյանը։

Վարպետության դասի երկրորդ մասը անցկացվել է «Կոմիտաս. աղմուկ և ձայներ» խորագրի ներքո։ Հայկ Պետրոսյանը ներկայացրել է Կոմիտասի երաժշտական ժառանգությունը ժամանակակից մեկնաբանությամբ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office