Հայ մշակույթի և արվեստի համաժողովի հանդիսավոր բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

20 Նոյեմբերի 2025

Հայ մշակույթի և արվեստի համաժողովի հանդիսավոր բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, համաժողովի համակազմակերպիչ Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամները, ինչպես նաև մշակույթի և արվեստի ոլորտի վաստակավոր ներկայացուցիչներ։

Իրենց ելույթներում բանախոսներն ընդգծել են նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Նկարիչներ Արթուր Սարյանը, Հրաչյա Յազիչյանը և Լուիզա Գրագատի Հակոբյանը, երեկոյի ողջ ընթացքում ստեղծել են աբստրակտ կտավ նվիրված համաժողովին՝ արտացոլելով գունային ու շարժման լեզվով ստեղծագործական համագործակցության ոգին։

Բացման արարողությանը զուգահեռ Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Streams of Modernity: Diasporan-Armenian Art Beyond Iron Curtain» խորագրով սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսը, որը բաց կլինի երկու շաբաթ։

Արարողության ընթացքում հնչել է ջազային երաժշտություն և դաշնամուրային կատարումներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office