Նոյեմբերի 21-ին համաժողովի օրակարգը եզրափակվել է «Մշակութային նախագծերի ձևավորում և իրականացում» թեմայով մասնագիտական աշխատաժողովով
21 Նոյեմբերի 2025
Նոյեմբերի 21-ին համաժողովի օրակարգը եզրափակվել է «Մշակութային նախագծերի ձևավորում և իրականացում» թեմայով մասնագիտական աշխատաժողովով։
Աշխատաժողովի ընթացքում մշակվել են նոր գաղափարներ և մոդելներ, կիրառվել է «խնդիր–լուծում–ազդեցություն» մեթոդաբանական մոտեցումը՝ նախագծային գաղափարների վրա գործնական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Գործնական աշխատանքներին զուգահեռ ներկայացվել են նաև մշակութային նախագծերի ներդրումային մոտեցումները, ֆինանսավորման աղբյուրների որոնման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրականացվել է հնարավոր գործընկերների քարտեզագրում՝ նախագծերն առավել կայուն և իրագործելի դարձնելու նպատակով։
Աշխատաժողովը վարել են «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ Մարի Վարգնիե Լաշը և «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ Լիանա Բաբայանը:
Բանախոսն էր Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում, «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի նախագահ, արդյունաբերական աքսելերատոր ծրագրերի «C2IME» կազմակերպության գլխավոր տնօրեն Անդրե Ներսիեն: