Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցն Իսրայել
17 Դեկտեմբերի 2025
Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցն Իսրայել։
Դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը Հայֆայում այցելել է Հայֆայի Սուրբ Եղիա Հայ Առաքելական եկեղեցի և հանդիպել Հայֆայի և Հյուսիսային Իսրայելի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի հետ։
Հանդիպման ընթացքում Հայֆայի հոգևոր հովիվը ներկայացրել է տարածաշրջանի հայ համայնքի պատմությունը, առկա խնդիրները, Հայաստանի հետ ունեցած ամուր կապը, ինչպես նաև իր խոսքում վերահաստատել է համայնքի աջակցությունը Հայաստանին և ողջ հայությանը։
Իր հերթին Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի առաքելությունը, իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ հետագայում առավել կամրապնդվեն համագործակցության և կապերի հնարավորությունները։
Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Հայֆայի կենտրոնական հատվածում գտնվող հուշահրապարակ։