ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Իսրայելում

18 Դեկտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Իսրայելում։

Դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը Նաիրի հասարակական համայնքային կառույցի ղեկավար կազմի հետ այցելել է Պետահ-Տիկվա քաղաքում գտնվող Ազնավուրի հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել։

Նույն օրը Գլխավոր հանձնակատարը Յաֆոյի Սուրբ Նիկողայոս եկեղեցում հանդիպել է Թել-Ավիվից, Յաֆոյից և Պետահ-Տիկվայից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, փաստաթղթերի ստացման գործընթացին և կրթական ծրագրերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office