ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արմեն քահանա Մելքոնյանին
22 Դեկտեմբերի 2025
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արմեն քահանա Մելքոնյանին։
Հանդիպման ընթացքում Տեր Արմեն քահանան շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին Բուլղարիա կատարած այցի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Նա ընդգծել է, որ այցը մեծ կարևորություն է ունեցել համայնքի համար՝ հատկապես տեղի հայ բնակչությանը հուզող մի շարք հարցերի բարձրաձայնման և քննարկման տեսանկյունից։
Զարեհ Սինանյանն ու Տեր Արմեն քահանան քննարկել են համայնքային կյանքի զարգացման հնարավոր ուղիները, երիտասարդների ներգրավումը մշակութային և կրթական ծրագրերում, ինչպես նաև համայնքի համախմբմանն ուղղված համատեղ նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես՝ Սփյուռքում՝ որպես ազգային ինքնության, հոգևոր արժեքների և հայապահպանության կարևոր հիմնասյուն։