Զարեհ Սինանյանն պոլսահայ պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
03 Ապրիլի 2026
Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանի գլխավորած պատվիրակության հետ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ։
50 հոգանոց պոլսահայ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին և անմար կրակի մոտ տերունական աղոթքով ավարտել հարգանքի տուրքը։
Գլխավոր հանձնակատարը ողջունել է այցը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում և վերահաստատել պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել և նպաստել այս կապի ամրապնդմանը։