Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցն ԱՄՆ
09 Մայիսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Գարի Չիվիչյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական մարզական ներուժի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, երիտասարդների շրջանում սպորտի զարգացման խթանմանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Զրույցի ընթացքում Գարի Չիվիչյանը ներկայացրել է իր մասնագիտական ուղին՝ անդրադառնալով միջազգային բասկետբոլային հարթակներում ունեցած փորձառությանը, այդ թվում՝ NBA Summer League 2025-ին մասնակցությանը և արտասահմանյան ակումբներում գործունեությանը։
Հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Գարի Չիվիչյանի գործունեությունն ու միջազգային հաջողությունները՝ ընդգծելով, որ նման ձեռքբերումները նպաստում են հայկական համայնքների տեսանելիության բարձրացմանը և Հայաստանի դրական վարկանիշի ամրապնդմանը միջազգային տարբեր հարթակներում։
Կողմերը քննարկել են նաև հայկական բասկետբոլի զարգացմանը, հայ մարզիկների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։