Զարեհ Սինանյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում անդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Լոս Անջելեսի ներկայացուցիչներին
12 Մայիսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գլենդել քաղաքում հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Լոս Անջելեսի ներկայացուցիչներ՝ Վլադիմիր Հարությունյանի (2022թ․), Արմինե Ջառահյանի (2023թ․) և Վիգեն Անթունյանի (2024թ․) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների ներուժի առավել արդյունավետ ներգրավման, սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայկական ինքնության պահպանման և հայրենաճանաչության խթանման, ինչպես նաև Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին վերաբերող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի դերը համայնքային ակտիվության բարձրացման, երիտասարդ առաջնորդների ձևավորման և հայկական օրակարգի շուրջ սփյուռքահայ երիտասարդության համախմբման գործում։ Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել ծրագրի մասնակիցների շարունակական գործունեությունը և ընդգծել, որ նրանց նախաձեռնողականությունն ու ներգրավվածությունը կարևոր ներդրում են համահայկական համագործակցության զարգացման տեսանկյունից։
Երիտասարդ դեսպանները ներկայացրել են Լոս Անջելեսի հայ համայնքում իրականացվող կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերը, ինչպես նաև կիսվել ապագա նախաձեռնությունների և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։