Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոլդովայի հայ համայնքի նախագահ Կարեն Հովհաննիսյանի հետ

12 Հունիսի 2026

Հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոլդովայի հայ համայնքի նախագահ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ գործարար համագործակցության ընդլայնման և երկու երկրների գործարար միջավայրի միջև կապերի խորացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև սփյուռքի ներգրավմամբ համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մոլդովայի հայ համայնքի ներկայիս վիճակին, համայնքում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համայնքային կյանքի հետագա զարգացմանն ու համայնքի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office