Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

15 Հունիսի 2026

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ էմերիտան Քարոլին Մուգարին, անմիջական նախկին հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանին:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան–ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև այդ համատեքստում Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացման ուղիներին և հնարավորություններին։

Կողմերը երկուստեք ընդգծել են Հայաստան–սփյուռք հարաբերություններում սերտ համագործակցության և շարունակական շփումների կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել խորացնելու փոխգործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման՝ տնտեսության, կրթության և մի շարք այլ ոլորտներում։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի բազմամյա գործունեությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office