ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Քենիայում է

18 Հունիսի 2026

Հունիսի 18-ին աշխատանքային այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Քենիայի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարության Սփյուռքի գործերի պետական դեպարտամենտի գլխավոր քարտուղար (նախարարի տեղակալ) Ռոզելին Քաթուրե Նջոգուի հետ։

Հանդիպման ընթացքում Քաթուրե Նջոգուն ներկայացրել է Քենիայի Սփյուռքի գործերի պետական դեպարտամենտի գործունեությունը, կառուցվածքն ու արտերկրում բնակվող քենիացի քաղաքացիների հետ կապերի ամրապնդմանն ուղղված ռազմավարական առաջնահերթություններն ու ծրագրերը։ Իր հերթին, Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայրենադարձության խթանմանն ու սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ և քննարկել Հայաստանի ու Քենիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես սփյուռքի քաղաքականության, փորձի փոխանակման և ինստիտուցիոնալ համագործակցության ուղղություններով։

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը Ռոզելին Քաթուրե Նջոգուին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու 2026 թվականի նոյեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Քենիայի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարության Սփյուռքի գործերի պետական դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդելու երկու երկրների միջև համագործակցությունը սփյուռքի քաղաքականության ոլորտում, խթանելու փորձի փոխանակումը, ինչպես նաև զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office