Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Եթովպիայի մայրաքաղաք Ադդիս Աբեբայում է
19 Հունիսի 2026
Այցի շրջանակում Զարեհ Սինանյանն այցելել է Եթովպիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Սահակ Սարգսյանը ներկայացրել է դեսպանության ընթացիկ գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Քննարկվել են Հայաստանի և Եթովպիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման հնարավորությունները։
Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորել են Եթովպիայի հայ համայնքի պատմական ներկայությունն ու շարունակական դերակատարությունը՝ որպես հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկու ժողովուրդների միջև կապերի խորացման կարևոր կամուրջ։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սահակ Սարգսյանին աշխատանքային այցի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Եթովպիայի և Քենիայի գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաստատմանն ու փոխըմբռնման հուշագրերի կնքման գործընթացին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։