ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Հունաստանում է
22 Հունիսի 2026
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ։
Այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հունաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանին և գրասենյակի թիմին։ Քննարկվել են հունահայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, կրթամշակութային կյանքի ակտիվացմանն ու Հայրենիք–Սփյուռք համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Միսակ Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ գործունեությունը, համայնքային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ուղղությունները։
Առանձնակի անդրադարձ է կատարվել Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերին, ինչպես նաև հունահայ երիտասարդների և մասնագետների՝ Հայաստանի զարգացման գործընթացներում առավել ակտիվ ներգրավման հնարավորություններին։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել հանձնակատարի գրասենյակի գործունեությունը՝ ընդգծելով, որ նման կառույցները կարևոր դեր ունեն համայնքային կարիքներին արագ և հասցեական արձագանքելու գործում։