Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Հունաստան
24 Հունիսի 2026
Հունիսի 24-ին Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս-Միխայիլ Լովերդոսի և Արտերկրում բնակվող հույների ու հանրային դիվանագիտության հարցերով ծառայության գլխավոր քարտուղար Մայրա Միրոյանիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները և քննարկել երկկողմ ու բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Հունաստան–Կիպրոս փոխգործակցության շրջանակում սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության խորացմանը:
Զրույցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հույն գործընկերոջը ներկայացրել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանին՝ անդրադառնալով հանձնակատարների ինստիտուտի գործունեությանը և դերակատարությանը համայնքային ներուժի արդյունավետ համախմբման ևՀայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման հարցում։
Քննարկվել են Հայաստան–Սփյուռք համագործակցության օրակարգային հարցեր, որոնց շրջանակում Զարեհ Սինանյանը հույն գործընկերներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։