Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն
24 Հունիսի 2026
Հունիսի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանում սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում, հանդիպել է Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար անդամներ Ակիս Դագազեանի և Գէորգ Քոլանեանի հետ։
Հանդիպման ընթացքում պալատի ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը՝ անդրադառնալով հայ-հունական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար համայնքների միջև համագործակցության խթանմանը և ներդրումային կապերի ամրապնդման ուղղությամբ պալատի կողմից իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են սփյուռքի տնտեսական ներուժի առավել արդյունավետ ներգրավման, գործարար կապերի ընդլայնման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Զարեհ Սինանյանն ընդգծել է սփյուռքում գործող առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ նպատակ ունենալով համակարգված ներկայացնել սփյուռքի տնտեսական ներուժը և խթանել Հայաստան–Սփյուռք գործարար համագործակցության ընդլայնումը։