ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Բուլղարիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Արթուր Հովհաննիսյանին
06 Հուլիսի 2026
Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Բուլղարիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Արթուր Հովհաննիսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Բուլղարիայի հայ համայնքի դերը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և առաջիկա համատեղ նախաձեռնություններին։
Դեսպան Նիկոլովը ներկայացրել է հայ-բուլղարական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը՝ վերահաստատելով դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել ներկայացված առաջարկները և վերահաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու համագործակցության հետագա խորացմանը։