Զարեհ Սինանյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել «Ուռենի» պարային օլիմպիադայի բացման արարողությանը

10 Հուլիսի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել «Ուռենի» պարային օլիմպիադայի բացման արարողությանը, որը մեկ հարկի տակ էր համախմբել հայկական պարախմբեր՝ Հայաստանից և սփյուռքի տարբեր երկրներից։

Գլխավոր հանձնակատարն իր ողջույնի խոսքում ընդգծել է հայկական պարարվեստի կարևոր դերը սփյուռքի տարբեր գաղթօջախներում հայկական մշակույթի պահպանման, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նախաձեռնությունն այս տարի Հայաստան բերելու և արդեն հինգ տարի շարունակ պարային օլիմպիադան անցկացնելու համար՝ բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն։

«Ուռենի» օլիմպիադան կազմակերպվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էրեբունի»և «Ուրարտու» հայկական պարային համույթների ղեկավար և պարուսույց՝ Զավեն Վիրաբյանի կողմից։

Ամենամյա օլիմպիադայի ժյուրիի նախագահն է ԱՄՆ-ում “Gevorkian Dance Academy” պարային դպրոցի հիմնադիր՝ Վարդան Գևորգյանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office