«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան փուլի երրորդ օրը մեկնարկել է «Համոզիչ hաղորդակցություն. ինչպե՞ս համոզել մյուսներին՝ ճանաչելով ինքդ քեզ» աշխատաժողովով
27 Օգոստոսի 2026
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան փուլի երրորդ օրը մեկնարկել է «Համոզիչ hաղորդակցություն. ինչպե՞ս համոզել մյուսներին՝ ճանաչելով ինքդ քեզ» աշխատաժողովով, որը վարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բիզնես թրեյներ և խորհրդատու Սերգեյ Թանթուշյանը։ Աշխատաժողովի ընթացքում երիտասարդները ծանոթացել են արդյունավետ հաղորդակցության, ինքնաճանաչման և առաջնորդական հմտությունների զարգացման գործիքներին՝ քննարկելով համոզիչ խոսքի և ազդեցիկ հաղորդակցության կարևորությունը։
Օրվա երկրորդ կեսին մասնակիցներն այցելել են «Դեպի Հայք» հիմնադրամ («Birthright Armenia»), որտեղ «Կամավորությունը՝ համայնքային աշխատանքի կարևոր պայման. ինչպես ներգրավել մարդկանց» թեմայով քննարկում են ունեցել հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանի հետ ։ Քննարկման ընթացքում ներկայացվել է կամավորության դերը՝ որպես համայնքային աշխատանքի կարևոր բաղադրիչ, ինչպես նաև դրա կիրառման ձևերը երիտասարդների ներգրավման գործընթացում։
Օրվա ավարտին Երիտասար դեսպանները հանդիպել են «Մանթաշյանց» բիզնես ցանցի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնորդության, ձեռնարկատիրության, համագործակցության և համահայկական մասնագիտական ցանցերի ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով երիտասարդների դերակատարությունը Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում։