«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վեցերորդ շրջափուլի մասնակիցները հանգստյան օրերին ճանաչողական այցով մեկնել են Լոռու մարզ
31 Օգոստոսի 2026
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վեցերորդ շրջափուլի մասնակիցները հանգստյան օրերին ճանաչողական այցով մեկնել են Լոռու մարզ։
Այցի շրջանակում երիտասարդ դեսպաններն այցելել են Հայաստանի պատմամշակութային կարևորագույն հուշարձաններ՝ Հաղպատի, Սանահինի և Ախթալայի վանական համալիրներ՝ ծանոթանալով Լոռու հարուստ պատմական ու մշակութային ժառանգությանը։
Ծրագրի մասնակիցները եղել են նաև «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում», որտեղ շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել գործունեությանը և կրթական այն ծրագրերին, որոնք միտված են Հայաստանի մարզերի երեխաների զարգացմանն ու կրթական հնարավորությունների ընդլայնմանը։
Այցի ընթացքում երիտասարդ դեսպանները հանդիպել են նաև «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպության սաների և Ստեփանավանի «Կամք» երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո անցկացվել է ազգային պարերի վարպետության դաս։
Լոռու մարզ կատարած ճանաչողական այցն ավարտվել է «ՀանդArt» մշակութային այգում, որտեղ մասնակիցները դիտել են «Նռնենի» ներկայացումը։