Մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2026–2027 թվականների շրջափուլը
01 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 1-ին մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2026–2027 թվականների շրջափուլը, որի շրջանակում սփյուռքահայ բարձր որակավորում ունեցող մասնագետները մեկ տարի շարունակ իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները կներդնեն Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման գործում։
Այս տարի ևս Հայաստանի պետական կառավարման տարբեր մարմիններում իրենց մասնագիտական գործունեությունն են սկսել 12 երկրից Հայաստան ժամանած 35 սփյուռքահայ մասնագետներ։
Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մասնագետներին աշխատել Հայաստանի պետական կառավարման համակարգում, միաժամանակ խթանելով սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավվածությունն ու հայրենադարձության գործընթացը։