«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և ՀՀ Ազգային ժողով
06 Սեպտեմբերի 2026
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հայրենիքում գտնվելու վերջին օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել ևս մեկ անգամ հանդիպելու Երիտասարդ առաջնորդների դպրոցի (2006-2016) հիմնադիր տնօրեն, ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա նախաձեռնությունները։
Հանդիպումից հետո մասնակիցներն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ծանոթացել են հայկական կերպարվեստի հարուստ ժառանգությանը՝ խորացնելով իրենց պատկերացումները ազգային մշակույթի և արվեստի մասին։
Օրվա երկրորդ կեսին երիտասարդ դեսպաններն այցելել են ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանին: Հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են խորհրդարանական կառավարման սկզբունքները, հանձնաժողովների գործունեության առանձնահատկությունները և այդ գործընթացներում երիտասարդների ու սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։