Զարեհ Սինանյանն այցելել է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի նուշի ինտենսիվ այգիներ
30 Սեպտեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 30-ին «Իզմիրլյան» հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արա Համազասպյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի նուշի ինտենսիվ այգիներ։
Գլխավոր հանձնակատարն ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ շրջայց է կատարել այգու տարածքում, ծանոթացել այգիների ստեղծման պատմությանը, իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին, այցելել նաև ընկերության տարածքում գործող երկու խոշոր ջրամբարներ։
Ընկերության տարեկան արտադրական կարողությունը հասնում է շուրջ 3000 տոննայի։ «Վանանդ Ագրո»-ն նուշ է արտահանում Իսպանիա և Ռուսաստան։
Ընկերությունը Կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական լիզինգի ծրագրերի միջոցով ձեռք է բերել նաև մեխանիզացված բերքահավաքի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մեծածավալ այգիներում բերքահավաքն իրականացնել կարճ ժամկետում և արդյունավետ եղանակով։