Զարեհ Սինանյանն ընդունել է բժշկական զբոսաշրջության Medam.com թվային հարթակ ներկայացուցիչներին

12 Հոկրեմբերի 2026

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է բժշկական զբոսաշրջության Medam.com թվային հարթակի գործադիր տնօրեն Կնյազ Սարոյանին և ամերիկահայ բժիշկ, Medam.com-ի գլխավոր բժիշկ Գևորգ Յաղջյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքահայ բժիշկների՝ Հայաստանում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ աշխատանքային վիզաների և մասնագիտական լիցենզիաների տրամադրման ընթացակարգերի պարզեցման և արագացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցության հնարավոր ձևաչափերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office