ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայկ (Օլիվիե) Շահբազյանին

22 Հոկրեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի սփյուռքի գործերի հանձնակատար, «Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական սփյուռք» կազմակերպության համահիմնադիր համանախագահ Հայկ (Օլիվիե) Շահբազյանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական համայնքի ներուժին, համայնքային կառույցների գործունեությանը և Հայաստանի հետ կապերի առավել համակարգված զարգացման հնարավորություններին։

Քննարկվել են Ֆրանսիայի հայկական համայնքի ներգրավվածության ընդլայնման, Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցության խորացման, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական նախաձեռնությունների միջոցով հայապահպանությանն ու երիտասարդ սերնդի ազգային ինքնության ամրապնդմանն ուղղված համագործակցության հեռանկարները։

Կարևորվել է Սփյուռքի համայնքային կառույցների և Հայաստանի պետական կառույցների միջև շարունակական երկխոսության զարգացումը՝ համատեղ նախաձեռնությունների բացահայտման, համայնքի կարիքների վերհանման և Հայաստանի զարգացման գործընթացներում սփյուռքահայ ներուժի արդյունավետ ներգրավման նպատակով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office