Գլխավոր Զարեհ Սինանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով
19 Մարտի 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության մամուլի կենտրոնում տված ասուլիսի ընթացքում նշեց, որ սփյուռքի հայկական համայնքներում ընդհանուր առմամբ իրավիճակը խուճապային չէ, որոշ երկրներում հայերի մոտ ևս հայտնաբերվել են Կորոնավիրուսով վարակման դեպքեր: Մեր գրասենյակը ամենօրյա կապի մեջ է համայնքային ներկայացուցիչների, կազմակերպությունների և կառույցների հետ: Հայաստանյան իրավիճակով պայմանավորված՝ քիչ չեն սփյուռքից աջակցության առաջարկները, որոնց իրագործման համար մեր գրասենյակը դառնում է կամրջող օղակ սփյուռքի և Առողջապահության նախարարության միջև: Չեղարկվել են միայն Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցերը համայնքներ, սակայն մեր գրասենյակի գրեթե բոլոր մյուս ծրագրերը դեռևս փոփոխությունների չեն ենթարկվել, չեն բացառվում ժամկետային հետաձգումներ կամ որոշակի չեղարկումներ՝ կապված ամռանն իրականացվելիք «Քայլ դեպի տուն» ծրագրի հետ: