Հայրենիքը՝ մտքում, սրտում և ձեռքում
31 Մարտի 2020
Հայաստանն ու հայերենն ավելի լավ ճանաչելու համար մենք սփյուռքի փոքրիկների ու պատանիների համար մի քանի բջջային հավելվածներ ենք առանձնացրել: Ամեն ինչ ավելի քան հեշտ է, պարզապես անհրաժեշտ է հավելվածներն անվճար ներբեռնել AppStore-ից կամ GooglePlay-ից։
- Սկսնակները կարող են ընտրել Im Armenia հավելվածն ու սովորել նոր բառեր, ինչպես նաև ճամփորդել ողջ Հայաստանում, միաժամանակ կարդալ հետաքրքիր տեղեկություններ,
- Արևմտահայերեն սովորող մեր փոքրիկներին առաջարկում ենք World of Colors (Western Armenian) գունեղ ու դյուրին հավելվածը,
- Մայրենիի բառապաշարի հարստացման համար լավ տարբերակ է Armenian 5000 words with pictures հավելվածը,
- Ձեր սենյակից դեպի հայրենիք ճանապարհը կարող են վայրկյաններ տևել My virtual Armenia և 360 Stories Armenia հավելվածների շնորհիվ,
Դե իսկ հայկական գեղեցիկ երաժշտությունը վայելելու և հայերեն գրքերին հասանելի դառնալու համար ներբեռնեք Armenian music և Armbook հավելվածները:
Հայաստանցի երեխաների համար այս օրերին առցանց դպրոց է դարձել https://www.imdproc.am/ հարթակը, որտեղից վստահաբար դուք նույնպես պիտանի գիտելիքներ կստանաք, միայն թե մի մոռացեք գրանցվելու մասին:
Իսկ մինչ կներբեռնեք հավելվածներն ու կգրանցվեք «Իմ դպրոց»-ում, այսօր եկեք մեկ անգամ էլ ընթերցենք Ալեքսանդր Շիրվազադեի «Արտիստը» դրամատիկ պատմվածքը: