Հայաստանում և Արցախում հայտարարվում է ռազմական դրություն
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հետևե՛ք պաշտոնական լրահոսին.
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
- ՀՀ պաշտպանության նախարարություն (https://mil.am/hy)
- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
- ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
- Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
- ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան
- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, Թվիթեր՝ @armenianunified
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
- Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան