Պատերազմ. Օր 7
04 Հոկրեմբերի 2020
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախի ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
«Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության: