Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի 20-րդ օրը

16 Հոկրեմբերի 2020

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պատերազմի 20-րդ օրվա գիշերն ընթացել է հարաբերական կայուն լարվածությամբ: Թշնամին հրետանու կիրառմամբ  ինտենսիվ  կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի և Բերդաշեն համայնքի ուղղությամբ։  

Օրվա ընթացքում տարբեր ուղղություններով ընթացել են համառ մարտեր։

Արցախի պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 633-ի։ Ադրբեջանի կողմից պատերազմական հացագործությունների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը 32 է:

Հակառակորդը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հոգևոր, մշակությաին կենտրոնները, հիվանդանոցները՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քնարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։

Այսօր Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ փակ են պահել հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները․ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։

Եվրոպայի հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։

Սփյուռքն այս օրերին համախմբվել է հայրենիքին ամուր թիկունք դառնալու միտումով։ 24-ժամյա ձևաչափով աշխատանքների արդյունքում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը, ինչպես նաև տարբեր երկրներից օդային և ցամաքային միջոցներով հումանիտար օգնության կազմակերպումը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office