Հրադադարի պայմաններում պատերազմը շարունակվում է
18 Հոկրեմբերի 2020
Հոկտեմբերի 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գոտում, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ հակառակորդը կիրառել է հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով նոր մարդասիրական հրադադարը, հարավային ուղղությամբ անցել էր հարձակման՝ կիրառելով մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։ Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Խոցվել է հակառակորդի 4 տանկ։ Այս պահին սահմանագծում հարաբերական անդորր է։ Խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հակառակորդը կրակ չի բացել: Բաքուն մերժել է ԿԽՄԿ միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ջանքերը։
Ընդհանուր առմամբ թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, 4 մշակութային օջախ։