Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի. վարչապետ Փաշինյան
21 Հոկրեմբերի 2020
Լրացավ պատերազմի 25-րդ օրը։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այսօր լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Արցախի պաշտպանության բանակի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների թիվը հասել է 834-ի։
Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում նշել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի. «Սա շրջադարձային պահ է, ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները»: