Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները

30 Հոկրեմբերի 2020

Վերջին երկու օրերին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում են հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվել է Շուշին։

Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Հրթիռակոծությունից հետո  մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարարներ։

 «Սմերչ» կայանքից հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին, թիրախավորվել է ծննդատունը:

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ: 

Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:

Ադրբեջանը շարունակում է ակտիվ դիվերսիոն ներթափանցումները, նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: 

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office