Հանդիպում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ

25 Հունվարի 2021

Արցախում բնակարանաշինսությունը և աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։

Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման ծրագրերը: Մանե Թանդիլյանը նշեց, որ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալական և տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում՝ հիմնելով սոցիալական ձեռնարատիրություններ, փոքր բիզնեսներ, որոնք Արցախը կդարձնեն ինքնաբավ:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակել սերտ աշխատանքը և սփյուռքին ներկայացնել Արցախում ներգրավվածության հիմնական ուղղությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office