Զարեհ Սինանյանն այցելեց Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր
25 Հունվարի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր: Պատերազմի ընթացքում տարհանված գյուղերի բնակիչների մեծամասնությունն արդեն հետ են վերադարձել, վերանորոգում են տները, երեխաներին ուղարկում դպրոց: Արցախի գյուղական բնակավայրերի ամրապնդումն ու հզորացումը անվտանգության ու զարգացման երաշխիքներից մեկն է:
Արցախում իր նախորդ հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը այս հարցն արդեն քննարկել է մի շարք պաշտոնյաների հետ՝ ընդգծելով դրանում սփյուռքի ներուժի ներգրավման անհրաժեշտությունը: