Կայացավ GovTech Launchpad ծրագրի եզրափակիչ փուլը

31 Հունվարի 2021

Կայացավ GovTech Launchpad սփյուռքի և Հայաստանի ստարտափների ծրագրի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Intothe.tech, My Roomy և TeachSurfing ստարտափների թիմերը:

Ժյուրիի կազմում էին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը,  Embry Tech ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Սարգիս Կարապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարճեանը, Հայաստանի վերափոխման ռազմավարական թիմի ղեկավար Հակոբ Աբրահամյանը և մեր գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ծրագրի ղեկավար Մարգարիտա Բաղդասարյանը։

Գլխավոր հանձնակատարը հատուկ շնորհակալություն հայտնեց Impact Hub Yerevan և GIZ ընկերություններին ծրագիրը համատեղ իրականացնելու, ինչպես նաև մենթորներին և գրասենյակի թիմին ներդրած ջանքերի համար։

Ներկաներին վիդեոուղերձով ողջունեց նաև Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը:

Թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց նորարար ծրագրերը, որոնք հեշտացնելու են հայրենադարձվելու որոշում կայացրած մեր հայրենակիցների ինտեգրման գործընթացը։ Հարցուպատասխանի փուլից հետո ժյուրին ընտրություն կատարեց:

Հաղթող ճանաչվեց TeachSurfing ընկերությունն իր ConnectArmenia-ArmeniaConnect ստարթափով, որի հետ և հետագայում համագործակցելու է մեր գրասենյակը։

Մյուս ստարտափները անակնկալներ ստացան: My Rommy ստարթափի թիմը հնարավորություն կունենա հետագա ինքնուրույն զարգացման համար ստանալ Րաֆֆի Քասարճեանի մենթորությունները, իսկ Intothe.tech-ը իր ստարթափի նոր ներդրողներ գտնելու համար աջակցություն կստանա։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office