Հանդիպում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ
09 Փետրվարի 2021
Փետրվարի 5-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Կողմերը քննարկեցին հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Արցախի վերականգնման գործում ամերիկահայության ջանքերը: Անդրադարձ կատարվեց նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին, տնտեսական հնարավորություններին և ԱՄՆ կառավարության մասնակցությամբ զարգացման ծրագրերին: Դեսպան Թրեյսին և Գլխավոր հանձնակատար Սինանյանը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և ակտիվացնել Հայաստանի հետպատերազմյան կարիքներին ուղղված ջանքերը: