«Կռունկ» հայ համայնքի հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումար
02 Մարտի 2021
Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրեց հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին մասնակցեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Համագումարի գլխավոր թեման էր սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Կազմակերպիչները Ռուսաստանի 29 քաղաքներից ժամանած հայկական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներին պատմեցին այս համակարգի աշխատանքային կառուցվածքի մասին։
Գաղափարի նախաձեռնողների կարծիքով՝ համակարգի հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Նման նախագիծը մասնակիցների կողմից շատ հարցեր առաջացրեց, բայց ընդհանուր առմամբ, դրանք հստակեցնում էին համակարգի մեխանիզմի բնույթը։
Համաժողովի ավարտին Գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջեց Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում, որտեղ վերջին ժամանակներում անցկացվում են համայնքային միջոցառումները։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց Սարատովի համայնքին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և պատրաստակամություն հայտնեց օգնելու հանուն Հայրենիքի ցանկացած կարևոր նախաձեռնություններին։