Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին
03 Մարտի 2021
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին:
Հիմնադրամի հետ հանդիպումը տեղի է ունցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է մեր գրասենյակի գործունեությունը, և ներկաներին հատկապես հետաքրքրել է համահայկական առողջապահական ցանցը ու այդ համատեքստում գրասենյակի աշխատանքը: Ցանցը սկսեց ավելի ակտիվ գործել, երբ անցած տարի մեր գրասենյակի համակարգմամբ ամբողջ աշխարհից հայ բժիշկները համախմբվեցին Կովիդ-19-ի դեմ պայքարում: Կազմակերպվեցին ավելի քան 40 վեբինարներ աշխարհի լավագույն հայ մասնագետների մասնակցությամբ, Հայաստան ժամանեցին բժշկական խմբեր, որոնց մի մասը՝ պատերազմի ընթացքում:
Նշենք, որ փետրվար ամսից «Վիվա» հիմնադրամի հետ համատեղ մեր գրասենյակը տեղացի մասնագետների համար կազմակերպում է հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարներ:
Համագործակցության համար ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում «Վիվա» հիմնադրամի պրոֆեսիոնալ անձակազմին՝ Տատյանա Հովհաննիսյանի գլխավորությամբ: