«իԳործ» 2021-ը մեկնարկում է
04 Մարտի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է «իԳործ» 2021 ծրագրի մեկնարկը, որը սփյուռքահայ մասնագետներին մեկ տարով հրավիրում է ծառայելու ՀՀ կառավարությունում:
Մանրամասների և հայտը լրացնելու համար այցելեք մեր պաշտոնական կայքի «իԳործ» բաժին՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship և «Հայտադիմումներ» մասում լրացրեք օնլայն հայտը:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 15-ը: Ընտրված մասնակիցների համար ծրագիրը կսկվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից: