Գլխավոր հանձնակատարը բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
04 Մարտի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման մասնակցել են Մոսկվայի, Տվերի, Պսկովի, Օրենբուրգի, Դոլգոպրուդնիի, Պերմի և Պենզայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։
Քննարկվել են մեր գրասենյակի 2021 թվականի ծրագրերը, երկրում տիրող իրավիճակը և կադրային քաղաքականությունը։ Հնչել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր։ Զարեհ Սինանյանը նշել է, որ այս ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու ժամկետը գործող 3-6 ամսի փոխարեն կրճատել մինչև 3 ամիս։
Սփյուռքին և հայրենադարձության գործընթացին վերաբերող հնարավոր օրենսդրական և այլ իրավական փոփոխությունների հարցերի վերաբերյալ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ մենք կարևորում ենք Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի շուրջ։