Կայացավ «Հայրենադարձի իրազեկման շարք» նախաձեռնության առաջին հանդիպումը
09 Մարտի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեկնարկած «Հայրենադարձի իրազեկման շարք» նախաձեռնության առաջին հանդիպումը «Լիբանանահայեր. ինտեգրման հարցեր» թեմայով էր:
Մեր գրասենյակում կայացած քննարկմանը մասնակցում էին շուրջ 100 հայրենադարձ լիբանանահայեր: Հայրենադարձության և ինտեգրման հարցերի համակարգող Հովհաննես Ալեքսանյանը նախ ներկայացրեց հայրենադարձների ինտեգրման խնդրիներին և լուծումներին վերաբերող տեղեկատվություն՝ պարզաբանվելով ՀՀ քաղաքացիության ու կացության կարգավիճակի ձեռքբերման, գրանցման, նախակրթարաններում, հանրակրթական, բուհական, առողջապական հաստատություններում արձանագրվելու, անձնական օգտագործման գույքն ու ավտոմեքենան առանց մաքսային տուրքի վճարման մաքսազերծելու, սոցիալական օժանդակության, աշխատանքի տեղավորման, զինվորական ծառայության, վարորդական իրավունքի ձեռքբերման, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցեր։
Հայրենադարձների բարձրացրած խնդիրները տարաբնույթ էին՝ բնակավարձերի հարցում պետական աջակցություն և բնակվարձի թանկացման վերահսկում, հիպոփեքային բնակարանային ծրագրի ներդրում, առողջապահական երաշխիքներ, աշխատանքի և դրա դիմաց բավարար վարձատրություն, ուսման վճարների փոխհատուցման հարցեր և այլն։ Հարց ու պատասխանի ժամանակ մեր աշխատակիցներն արձանագրեցին հայրենադարձների բարձրացված խնդիրները, տեղում առաջարկվեցին որոշ լուծումներ։
Բարձրացված խնդիրների ու հարցերի մի մասը քննարկվելու է ոլորտային պետական այլ լիազոր մարմինների հետ՝ լուծումներ գտնելու նպատակով։