Հոգեկան առողջության ոլորտի վեբինարների շարքը շարունակվում է
11 Մարտի 2021
Սփյուռքի և Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման և վերապատրաստման վեբինարների շարքը շարունակվում է։
Վեբինարները նպատակ ունեն բարձրացնելու Արցախյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և ՀՀ տարածք տեղափոխված ընտանիքների հետ աշխատող հոգեբանների որակավորումը։
Ճգնաժամային հոգեբան, լոգոպեդ, Հարվարդի համալսարանի «Trauma and Recovery» միջազգային ծրագրի շրջանավարտ Սվետլանա Յաբլոնսկայան երկրորդ մասնագետն է, ով անցակցրեց «Շոկային տրավմա վերապրածների առաջին հոգեբանական օգնության հիմքերը» թեմայով վեբինարը։
Վեբինարների կազմակերպիչներն են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը, «Վիվա» բարեգործական ֆոնդը։