«իԳործ» ծրագրի մասնակիցը նշանակվել է ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն
12 Մարտի 2021
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներն արդեն մշտական աշխատանքի առաջարկներ են ստանում: «իԳործ»-ի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունում աշխատող Հայկ Մարգարյանը նախարար Վահան Քերոբյանի հրամանով նշանակվել է ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նախարար Քերոբյանը կենտրոնի աշխատակիցներին են ներկայացրել հայրենադարձ նորանշանակ տնօրենին: «Ինձ համար շատ հուզիչ է այս պահը, որովհետև ես միշտ հավատացած եմ եղել, որ մեր սփյուռքի հայրենակիցները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին: «իԳործ» ծրագիրն այս համատեքստում անգնահատելի դեր ունի»:
Զարեհ Սինանյանն ասաց, որ մշտական աշխատանքի հրավեր ստացած այլ իգործականներ ևս կան, որոնք արդյունավետորեն կշարունակեն աշխատել իրենց տեղացի գործընկերների հետ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում է աշխատում 8 սփյուռքահայ մասնագետ: