Ավարտվեց «իԳործ»-ի հայտադիմումների ընդունման փուլը
21 Ապրիլի 2021
ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատելու համար սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրին է դիմել 346 մասնագետ 30 երկրներից՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա, Կանադայից մինչև Թայլանդ, ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա և այլուր: Ուրախ ենք արձանագրել, որ «իԳործ» 2021-ի դիմորդներն ավարտել են աշխարհի լավագույն համալսարանները:
Այժմ սկսվում է հայտադիմումների դիտարկման և նախնական ընտրության փուլը: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ից: