Ամերիկայի Միացյալ Նահանգներում Զարեհ Սինանյանը այցելեց Սուրբ Աստվածածին հայաստանյան առաքելական եկեղեցի

27 Ապրիլի 2021

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Սուրբ Աստվածածին հայաստանյան առաքելական եկեղեցի, հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի հետ։

Եկեղեցու հոգևոր հովիվը ներկայացրեց ընթացիկ աշխատանքները և ծրագրերը, համայնքի ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, նշեց, որ համավարակից առաջ կիրակնօրյա դպրոց էր հաճախում ավելի քան 90 աշակերտ։ Եկեղեցին նպատակ ունի ընդլայնել դպրոցը և ավելացնել աշակերտների թիվը։

Գլխավոր հանձնակատարը շրջայց ունեցավ եկեղեցու տարածքում, այնուհետ հոգևորականներին ներկայացրեց գրասենյակի ծրագրերը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office