Լոս Անջելեսի մասնագետը կիսվել է վերականգնողական նոր մեթոդներով ամպուտացիայի և պրոթեզավորման ոլորտներում

27 Ապրիլի 2021

«Ամպուտացիայի և պրոթեզավորման հոգեբանական ասպեկտները․ գնահատման և բուժման ռազմավարությունները»  թեմայով վեբինար անցկացրեց կլինիկական, դատաբժշկական և նյարդային  հոգեբան Զառա Աշիկյանը:

Այս անգամ հոգեբանական ոլորտի շարունակական վեբինարների շրջանակներում քննարկվեցին պատերազմի հետևանքով ամպուտացիայի ենթարկված զինծառայողների պրոթեզավորման գործընթացների հոգեբանական ասպեկտները։ Զառա Աշիկյանը  ներկայացրեց մի շարք նորագույն մեթոդներ, որոնք կնպաստեն արդյունավետ վերականգնողական գործընթացներին։

Մեր գրասենյակը այս վեբինարների շարքը կազմակերպում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ԵՊԲՀ բշժկական հոգեբանության ամբիոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Վիվա» բարեգործական ֆոնդի հետ սերտ համագործակցությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office