Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է ՀԲԸՄ-ի անդամների հետ
29 Ապրիլի 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Բարեգործականի անդամների հետ: Հանդիպմանը տեսակապով միացել էին նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Կենտրոնական խորհրդի անդամ Արդա Նազիրյան- Հարաթյունյանը: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց համավարակի, Լիբանանի պայթյունի և պատերազմի ընթացքում գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև կարևորեց ՀԲԸՄ-ի գործունեությունը հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում: Զարեհ Սինանյանն անդրադարձ կատարեց Արցախում տիրող իրավիճակին, իրականացվող ծրագրերին, մանրամասն խոսեց գրասենյակի գործունեության մասին: Կարևորելով ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը` բոլորը միակարծիք էին, որ պետք է սփյուռքի մասնագիտական ներուժի ավելի մեծ ներգրավվածության հնարավարություններ ընձեռնվեն պետության կողմից: Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, և Գլխավոր հանձնակատարը հանգամանալից պատասխանեց ներկաների բոլոր հարցերին: