Նյու Ջերսիում Զարեհ Սինանյանը այցելեց Հովնանյան դպրոց
01 Մայիսի 2021
Ընտրել հայկական կրթությունը. Նյու Ջերսիում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Հովնանյան դպրոց և տնօրեն Քրիս Սարաֆյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց, ծանոթացավ ուսուցչական և աշակերտական կազմի հետ, մասնակցեց դասապրոցեսներին: Այժմ դպրոցն ունի շուրջ 150 աշակերտ, և նրանց համար ապահովված է հայկական որակյալ կրթության և ժամանցի բոլոր հնարավորությունները:
Տնօրենի և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազար Ալթունի հետ Գլխավոր հանձնակատարը կրթական մի շարք հարցեր քննարկեց, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքում հայկական դպրոցների առաջմղմանն ու նախապատվությանը, արևմտահայերենի մասնագետների սակավությանը: Համաձայնություն ձեռք բերվեց գրասենյակի պատանեկան ծրագրերին ներգրավել Հովնանյան դպրոցի սաներին, կապ ստեղծել հայաստանյան դպրոցների հետ, ինչպես նաև հնարավորության պարագայում նախաձեռնել փոխայցելություններ: