Զարեհ Սինանյանը Նյու Ջերսիում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ
01 Մայիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Ջերսիում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ` գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Ողջունելով Գլխավոր հանձնակատարին` Զ. Խանջյանը կարևորեց հետպատերազմյան շրջանում նմանօրինակ այցը ԱՄՆ և համայնքային անկեղծ հանդիպումները: Այնուհետ հանձնակատարը լայն ընդգրկմամբ ներկայացրեց հայաստանյան և արցախյան ներկայիս իրավիճակը, գրասենյակի ծրագրերը և աշխատանքը: Հատկապես մեծ հետաքրքրության արժանացավ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Ներկաները բարձր գնահատեցին գրասենյակի ծրագրերը, որոնց մեծ մասն իրականացվում է ՀՀ պատմության մեջ առաջին անգամ: Կողմերը անդրադարձ կատարեցին նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներում տիրող իրավիճակին, մասնավորապես` լիբանանահայության խնդիրներին և պատրաստակամություն հայտնեցին սերտ համագործակցել այս համատեքստում: